Բաժիններ՝

Սիրիայից դուրս են բերվել քիմիական զենքի գրեթե բոլոր պաշարները

Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանություններին ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ առաքելության հետ միասին հաջողվել է երկրից դուրս բերել բոլոր թունավոր նյութերը՝ բացառությամբ նրանց, որոնք պահվում են զինյալների կողմից շրջապատված օբյեկտի տարածքում:

Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նրա խոսքերով՝ եթե հաշվի չառնվի այդ օբյեկտի գործոնը, ապա կարելի է ասել, որ Սիրիայից դուրս է բերվել կամ արդեն իսկ ոչնչացվել է թունավորի նյութերի 100 տոկոսը:

Ջաֆարին հավելել է, որ Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ մտադիր են համատեղ ջանքերով չեզոքացնել վերջին օբյեկտի գործոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930