ԵԱՀԿ Մինսկի խումբը սկզբունքային պայմանավորվածության է եկել բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումների վերսկսման մասին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ գոյություն ունի իրական վտանգ, որ Ռուսաստանը պատերազմ կսանձազերծի Ուկրաինայի ցամաքային հատվածի դեմ:
«Դժվար է մեր նախարարությանը մեղադրել հասարակություննից հեռու և ոչ թափանցիկ աշխատելու գործելաոճի մեջ»,- նկատեց Ա.Աշոտյանը և հավելեց. «Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ես ինքս իմ դեմ կարող եմ պիկետ կազմակերպել
Ապրիլի 29-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առիթ ունեցել եմ հանդիպելու պարոն Ծառուկյանի հետ, և կարող եմ միանշնակ ասել հետևյալը` բոլոր այն հայտարությունները և կոչերը, որ պարոն Ծառուկյանն արեց ԲՀԿ 7-րդ համագումարում, մնում են ուժի մեջ: Ես վստահ եմ դա ասում, որովհետև ինքը դրա մասին շատ հստակ ասաց: Մնացած բոլորը ասեկոսեներ են, քանի որ պետք է ազնիվ լինել է հարգելով` և´ ՀԱԿ-ին և´ ՀՅԴ-ի, և´ «Ժառանգությանը»:
168.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 343-րդ հոդվածով՝ դատարանի նկատմամբ անհարգաից վերաբերմունքը: Մեր հարցին՝ արդյոք քրեական գործում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ, ոստիկանությունից պատասխանեց, որ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունը այդ քվեարկությանը:
«Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, արտադրանքի ծավալը 2015թ. կկազմի շուրջ 0.56 մլրդ դրամ:
Մենք վաղ թե ուշ սեփականատերերին փրկելու մոդելից պետք է անցում կատարենք բիզնեսը փրկելու մոդելին:
Սա, կարծում եմ, լավագույն քայլը կլինի: Բնականաբար, ճնշումները կլինեն նաեւ այդ պարագայում Հայաստանի վրա, հատակապես Արևմուտքի կողմից, այն պետությունների կողմից, որոնք նախաձեռնել էին այդ արձանագրությունների ստորագրությունը: Բայց, կարծում եմ, այստեղ Հայաստանը, շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, կարող է միանաշանակ ասել, որ այդ խնդիրը իր համար օրակարգում թողնելը նույնն է, թե աշխատել ի վնաս Հայաստանի:
Ո՞րն է լուծումը: Ես կարծում եմ, որ մի փոքր դադարից հետո, եւս մի փոքր համբերելուց հետո Գագիկ Ծառուկյանը պետք է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում եւ շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը՝ առանց խուսափելու որեւէ սուր հարցադրումից:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դեռևս «կադրային ջարդ» չի լինի:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալն իր անձնական որոշումն է եղել և իր համար այլևս նպատակահարմար չէր ՕԵԿ-ում մնալ:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր որոշել է 20 օրով երկարաձգել չորս լրագրողների ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դիմումի քննարկման ժամկետը:
Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար և առայժմ նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը դեռևս տեղյակ չէ՝ նոր կառավարության կազմում շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Պուտինը հայտարարել է, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել եվրասիական ինտեգրման վրա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Ռուսաստանի նախագահն այդ օրն Մոսկվայի գլխավոր հրապարակում ավանդաբար կընդունի Հաղթանակի զորահանդեսը, ինչից հետո Մեդվեդևի հետ կմեկնի Ղրիմ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտաբերել են գյուրզա տեսակի օձ:
Եվրասիական տնտեսական միության գործարկումը պլանավորված է 2015 թվականի հունվարի 1-ին:
«Հնարավոր է, որ պահանջներից մեկ-երկուսը կատարեն, բայց ամբողջությամբ չեն անի։ Մոտ մեկ ամիս է, պահանջում ենք ՊԵԿ հաշվետվություններից հանել կենսաթոշակային վճարների դաշտը, ինչո՞ւ չի հանվում։ Կարծում եմ, որ գալը, խոստումներ տալը, նախագիծ ներկայացնելը ինչ-որ տեղ նաև դեմագոգիկ բնույթ անի։ Մեր հիմնական պահանջները դեռ չեն կատարել»։
Եթե մարդիկ ցույց են անում ՌՌ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ, ապա դա նույնպես չի նշանակում, որ նրանք «հակաոուսաստանյան» կամ, առավել ևս ՝ «հակառուսական» դիրքորոշում ունեն։
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրան, որ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն անցել են ինտեգրացիոն գործընթացների բոլոր փուլերը:
Քիչ առաջ խորհրդարանը քվեարկեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին երեկ հարցրեցինք` բնակության կտեղափոխվի՞ կառավարական ամառանոցներ: «Եթե անհրաժեշտ չլինի, չեմ տեղափոխվի»,- պատասխանեց նա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության՝ հասարակական կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:
Հրանտ Բագրատյանի առաջադրումը, անկախ նրա ստացած ձայներից, պետք է դրական փաստ համարել որովհետև երեկ հենց նրա աոաջադրմամբ ի հայտ է եկել խորհրդարանական «ընդդիմադիրի» կեցվածքը
Այդպիսի իրավիճակը Ռուսաստանին դրդում է ստեղծել սեփական ծրագրային ապահովում:
ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու օրինագծի քվերակությանը, ինչից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպեաոնց ընդմիջում է վերցնում: