Հանձնարարվել է Մաքսային միությանն ու ՄՏՏ-ին Հայաստանի միանալու նախագիծը նախապատրաստել մինչև հունիս
Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու նախագիծը հանձնարարվել է նախապատրաստել մինչ 2014-ի հունիս 1-ը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է Газета.Ru-ն:
«Հանձնարարվել է մինչեւ հունիսի 1-ը նախապատրաստել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին պամանագրի նախագիծը` Բարձրագույն խորհրդի նիստի կողմից քննարկելու համար»,-նշել է նա: