Մերկելն աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին: Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ իրավունք չունի միջամտելու Ուկրաինայում որոշումների ընդունմանը.
«Ուկրաինան ազատ երկիր է: Այնտեղ ապրող մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենք որոշել, թե ինչպես պետք է ապրեն: Գերմանիան ձգտում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի դեմ, սակայն եթե Մոսկվան հավատարիմ չի մնում միջազգային նորմերին, ապա միջազգային հանրությունը պետք է պատասխանի պատժամիջոցներով»:
Նշվում է, որ Մերկելը մտադիր է Ուկրաինայի թեման ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Մերկելը մայիսի մեկին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն: Մերկելը քննարկելու է նաև ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների և անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերը: