
Քեթրին Էշթոնը դատապարտել է Եգիպտոսում մոտ 700 ակտիվիստի մահվան դատապարտելու մասին վճիռը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կտրուկ է արձագանքել Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ակտիվիստների նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուն:
Էշթոնն ընդգծել է, որ զանգվածային այդ գործընթացները չեն համապատասխանում մարդու իրավունքներին: Երկուշաբթի եգիպտական դատարանը վճռեց մահվան դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիային ու նրա 682 կողմնակցի:
Եգիպտական օրենսդրության համաձայն, մահվան այդ դատավճիռները պետք է հավանության արժանան մուֆթիի կողմից: Սրանից առաջ նման դատավճիռների դեմ հանդես են եկել ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները: