
Վլադիմիր Պուտինը խաղում է այլ կանոններով. Ջոն Քերի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը տագնապի ազդանշան է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար:
Քերին հավելել է, որ Ռուսաստանը Ղրիմի օկուպացման ու Արևելյան Ուկրաինան ապակայունացնելու օգնությամբ փորձում է փոխել Արևելյան Եվրոպայի անվտանգության համակարգը.
«ՆԱՏՕ-ն պետք է կատարելապես հստակ Կրեմլին ցույց տա, որ դաշինքի տարածքն անձեռնմխելի է: Մենք պաշտպանելու ենք նրա յուրաքանչյուր սանտիմետրը: ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցներն ամեն կերպ փորձեցին վերաբեռնել հարաբերությունները, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղում է այլ կանոններով»: