Սալիբյանի հետ լուսանկարվել է նաև Քիմ Քարդաշյանը, ով այն տեղադրել է Instagram-ում:
Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համար համագործակցել են նրա հետ:
Հաճելի է, եթե ռուսներն այնպիսի ուժ են տեսնում Արսեն Ավակովի մեջ, որ կարծում են, թե նրա կամքից է կախված Հակաահաբեկչական գործողության ճակատագիրը:
Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով:
Բացի այդ, վիրավորվել է ավելի քան 100.000 մարդ:
«ՀԱԿ-ը սպասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ բացատրելու համար իրենց արարքը»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով:
Որքան ներկայացուցչական են «կլոր սեղանները», այնքան՝ ավելի լավ:
«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, որը մոսկվաներում գործ էր դրել Պիպոյի` հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի հետ, քրոջ հարսանյաց հանդեսից հետո փեսայի` Աբրահամ Մանուկյանի որդու հետ մեկնել է Աֆրիկա`«հանքերի գործ դնելու»:
«Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր և աջ ձեռքը ԱԺ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել»:
«Մեր տեղեկություններով, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլև ուշ ժամի հանդիպել և ճեմել է նրա հետ «Մարիոթի» մերձակայքում»:
ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է այդ գործընթացին:
«Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»:
Դա տեղի է ունենում առաջին անգամ՝ 2001 թվականին ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցելուց հետո:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է անցկացնելու 100 խոշոր գործարարների հետ»;
Այս մասին հայտնել է Ադրբեջանի մամլո ծառայությունը:
Փառատոնի հետահայաց ծրագրի` «Cannes Classics» -ի շրջանակում կցուցադրվի նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: «Cannes Classics» ծրագիրը փառատոնում ստեղծվել է 10 տարի առաջ՝ նպատակ ունենալով ներկայացնել լավագույն հին ֆիլմերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
ԵՄ դատական ատյանի հայտարարության համաձայն` շահագրգիռ անձինք կարող են դիմել ընկերությանը` հին տվյալների հեռացման համար:
ՀՀ կառավարության առաջիկա՝ մայիսի 15-ի, նիստի օրակարգում մի շատ մոլորեցնող հարց է ներառված՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲ ընկերության լուծարման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է դարձել «ПраймКрайм» գործակալությանը,ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները մայիսի 7-ին Սոլնեչնոգորսկի շրջանում ձերբակալել են 53-ամյա «օրենքով գող» Թամազ Գոգոլաձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Չերմեն։
Արևմուտքը՝ Ռուսաստանի հետ միասին, արագացնում է ՀՀ-ի անդամակցությունը՝ Հայաստանին «ազատելով» ԼՂ-ի «բեռից»: Սա գուցե անգամ ցինիկ է հնչում: Բայց մի՞թե ցինիկ չէր հնչի, եթե մեկ տարի առաջ այս օրերին որևէ մեկն ասեր, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:
Այսօր Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Նա Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:
Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանը գրկած հանել էին դուրս և փականը դաշտում կոտրել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Մենք պետք է հիշենք, որ խոսել է ոչ միայն Ուորլիքը, այլև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը, ով շատ ավելի էական հայտարարություն է արել: Նա ասել է, որ հակամարտության մեջ գտնվող երկրներում ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը դիտվում է` որպես մեկ երևույթ, բայց, ըստ իրեն, իրականում դրանք լրիվ տարբեր երևույթներ են, և «ԼՂ տարածքները պետք է տարբերակել»: Այսինքն` կան զբաղեցրած տարածքներ, և կա Լեռնային Ղարաբաղ»,- ասում է Մանվել Սարգսյանը:
Մայիսի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Ես կուզեի իմանալ՝ այդ քննիչը, դատախազն ու դատավորը… եթե ես գնամ՝ ասեմ, որ կաշառք են վերցրել, մի ամիս նստեցնե՞նք այդ դատավորին, քննիչին, մինչև պարզի, որ ես սո՞ւտ եմ ասել, կամ, որ իմ միակ ցուցմունքը բավարար չէ՞: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչպե՞ս կգնահատեն այդ նույն դատավորները, քննիչները, այդ օրենքի նախագիծը մշակողները: Չէ՞ որ գոյություն ունի այդ ինստիտուտը՝ ցուցմունքներ կորզելը, հատկապես նախաքննության սկզբնական փուլերում: Բայց մենք այս երկրում ենք ապրում, գիտենք, որ դա կա և համատարած բնույթ է կրում: Չեմ խոսում այն մասին, որ քննիչներն այսօր բացարձակապես որակ չունեն: Խոսքը վերաբերում է քննիչների 90 տոկոսին: