Բաժիններ՝

Այսօր մեկնարկող Կաննի կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակում կցուցադրվի նաեւ Փարաջանովի «Նռան գույնը»

Այսօր մեկնարկում է Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 25-ը:

Փառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն» այս տարի հավակնում է
18 ֆիլմ, որնց թվում են օսկարակիր ռեժիսոր Միշել Հազանավիչուսի «Որոնումը», Դեյվիդ Կրոնենբերգի «Աստղային քարտեզը», հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Սոֆյա Կոպոլան եւ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, դերասաններ Կարոլ Բուկեն, Ուիլլեմ Դեֆոն, Գաել Գարսիա Բերնալը:

Հիշեցնենք, որ փառատոնի հետահայաց ծրագրի` «Cannes Classics» -ի շրջանակում կցուցադրվի նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: «Cannes Classics» ծրագիրը փառատոնում ստեղծվել է 10 տարի առաջ՝ նպատակ ունենալով ներկայացնել լավագույն հին ֆիլմերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս