Հովիկ Աբրահամյանը հուսախաբ է արել երբեմնի «աջ ձեքռին». «ՀԺ»

«Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր և աջ ձեռքը ԱԺ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ ավելացնելով.

«Աբրահամյանի երբեմնի հավատարիմ անձը համարվող կրտսեր Լոքյանը Աբրահամյանի կառավարություն գնալուց հետո շտապեց աշխատանքից ազատվելու դիմում գրել և ակնկալում էր, որ նախկին ղեկավարը իրեն էլ կտանի կառավարություն։ Նոր կառավարություն ձևավորման օրերին, երբ ՀՅԴ-ն չէր բացառում իր՝ կոալիցիայի մաս դառնալը, քննարկվում էր նաև ավագ Լոքյանի փոխվարչապետ նշանակվելու տարբերակը, ինչը կրտսեր Լոքյանին ավելի էր ոգևորել։ Բայց նրա սպասումները չարդարացան։

Ավելին՝ ընդամենը մեկ ամիս առաջ Մոսկովյան 31 հասցեում բացված կրտսեր Լոքյանի «Լուբրանո» ռեստորանից նախօրեին հանում էին իրերը, անջատել էին նաև հեռախոսները»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս