
Ջոն Քերին մեծապես կարևորել է Ուկրաինայում ազգային երկխոսության ու «կլոր սեղանների» կայացումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ողջ Ուկրաինայի տարածքում ԵԱՀԿ-ի աջակցությամբ կատարվելիք ազգային երկխոսությունն ու «կլոր սեղանները» կենտրոնանալու են իշխանության ապակենտրոնացման ու սահմանադրական բարեփոխումների վրա.
«ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է այդ գործընթացին: Մենք մշտական շփման մեջ ենք ԵԱՀԿ-ի, (Գերմանիայի արտգործնախարար) Շտայնմայերի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ձգտելով տվյալ գործընթացն ամրապնդել հնարավորինս արագ»:
Քերին ողջունել է «կլոր սեղանների» նշանակությունը, որոնցում համանախագահելու է գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը, ով ստանձնեկուը է գլխավոր միջնորդի դերը: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հուսով է, որ ԵԱՀԿ-ի աջակցությամբ կգրանցվի Ուկրաինայի իրավիճակի իրական ապաէսկալացում: