1941 թվականից սկսած՝ Թուրքիայի հանքահորերում արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 3000 մարդ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 1941 թվականից սկսած՝ Թուրքիայի հանքահորերում գրանցված արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ: Բացի այդ, վիրավորվել է ավելի քան 100.000 մարդ:
Խոշորագույն վթարը գրանցվել է 1992 թվականին Զոնգուլդակի Քոզլու շրջանում, երբ զոհվեց 263 մարդ: Հիմնական վթարները գրանցվել են երկրի ածխահանքերում: Նախորդ տարի Թուրքիայում շինարարական վթարների 10.4 տոկոսը բաժին է ընկել հանքահորերին:
Հիշեցնենք, որ երեկ Սոմայի հանքավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 201 և վիրավորվել է 80 մարդ: Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հետաձգել է իր ալբանական այցը, իսկ պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ նախիջևանյան այցը: