Ներսես Նազարյանի որդին մեկնել է Աֆրիկա՝ ալյումինի հանքի «գործ դնելու» համար. «Հրապարակ»
«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, որը մոսկվաներում գործ էր դրել Պիպոյի` հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի հետ, քրոջ հարսանյաց հանդեսից հետո փեսայի` Աբրահամ Մանուկյանի որդու հետ մեկնել է Աֆրիկա`«հանքերի գործ դնելու»:
Ասում են, խոսքը ալյումինի հանքի մասին է»,- գրում է «Հրապարակ»-ը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում Աֆրիկայում հանքարդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու հետաքրքրություններ ունեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Իքս գրուպի» Խաչիկ Մանուկյանը, Հարութ Փամբուկյանը, անգամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի «գործընկեր» Աշոտ Սուքիասյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։