Մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 14-ին Ադրբեջանը ստանձնում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Դա տեղի է ունենում առաջին անգամ՝ 2001 թվականին ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցելուց հետո:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունն Ավստրիայից Ադրբեջանին էր փոխանցվել այս տարվա մայիսի 6-ին՝ Վիեննայում տեղի ունեցած ԵԽ-ի անդամ երկրների արտգործնախարարների 124-րդ նիստում:

Ադրբեջանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում է 6 ամսով՝ մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը: ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության սկսվելու հետ կապված՝ երեկ երեկոյան Ստրասբուրգի քաղաքապետարանի դիմաց բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը, որն այնտեղ կմնա 6 ամիս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031