Գարիբաշվիլին Գերմանիայում հանդիպումներ կունենա նաև Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի ու Կերբերի հիմնադրամի ղեկավարության հետ:
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի:
Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չշտապել պաղեստինյան կառավարությանը ճանաչելու հարցում:
Հունիսի 1-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աթալայի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ կդառնա ուժեղ անձնավորությունը, սակայն ԱԶԿ-ը նույնպես պետք է գլխավորի ուժեղ ֆիգուր:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մայիսի 31-ին ժամանել են Ստեփանակերտ։
Աբխազիայի խորհրդարանն իր նախագահ Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար:
Հունիսի 1-ից ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի ու Սևաստոպոլի միակ պաշտոնական արժույթը:
Նրա պաշտոնական հանդիպումները կմեկնարկեն հունիսի 2-ին:
Իրաքն օտար ընկերություններին զգուշացրել է Իրաքյան Քրդստանի նավթի գնման հարցում:
Արընչը չի հայտնել թեկնածուի անունը՝ ընդգծելով, որ կուսակցության ընտրությունը շատ ակնհայտ է:
Նախագծի հեղինակների կարծիքով`մոտ ապագայում արյան քաղցկեղային հիվանդությունների բուժումը հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ եղանակով:
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 9ա տան մոտակա այգում օձ է նկատվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
«Մարդիկ պետք է գնահատական տան քաղաքական ուժերին, քանի որ խորհրդարանի ներկայիս կազմն իր անարդյունավետությամբ խաթարել է խորհրդարանի նկատմամբ վստահությունը»:
Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանի մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում:
Ժամը 17.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 152 կայաններից Արմավիրի և Լոռու մարզերում իրականացվել է 72527 կրակոց:
Հունիսի 2-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
2012-13թթ պետական տարբեր գերատեսչությունների հայտարարած պետգնումների մրցույթներում հիմնականում հաղթել են նույն ընկերությունները, և այն էլ այն դեպքում, երբ նրանց առաջարկած գները բարձր են եղել տվյալ ապրանքի շուկայական արժեքից:
Տղամարդ մեղադրվում է անառակաբարո գործողությունների փորձի, ինչպես նաև հակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելու մեջ:
Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:
Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը չնայած ուժի մեջ է մտել, սակայն մինչ օրս արտահանձնման գործընթացը չի իրականացվում:
Անկվաբն ընդգծել է, որ իր համար ամենագլխավորը քաղաքացիական խաղաղության պահպանումն է և արյունահեղություն թույլ չտալը:
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այս պահի դրությամբ արդեն 107 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, քանի որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:
Ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի` 1985 թ. ծնված Ռ. Մ.-ի (Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ) դին:
Այն կհանդիսանա Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կապող երկրորդ երկաթուղին:
Ավելի վաղ Մոհամեդ Համամին նույնպես մեղադրել են ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակիցներին «գնելու» փորձ կատարելու մեջ:
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել:
Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը: