
Գիտնականներն ակնկալում են մինչեւ տարեվերջ ստանալ անմիջականորեն քաղցկեղային բջիջների վրա ներգործող դեղամիջոցը

Գիտնականներն ակնկալում են մինչեւ տարեվերջ ստանալ դեղորայքային պրեպարատի առաջին գրամները, որը հնարավոր կլինի անմիջականորեն ուղղել քաղցկեղային բջիջներին: Այս մասին ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ին հայտնել է միջազգային նախագծի ղեկավարներից Վալերի Ֆոկինը` նշելով, որ դա կարեւոր քայլ կլինի դեպի սելեկտիվ թերապիան, որի նպատակը հիվանդ բջջիջները ճնշել է` առողջները չվնասելով:
Աշխատանքներն իրականացվում են երկու վայրում` Մոսկովյան ֆիզիկատեխնիկական ինստիտուտում եւ Կալիֆոռնիայի Սկրիփսի ինստիտուտում:
Նախագծի հեղինակների կարծիքով`մոտ ապագայում արյան քաղցկեղային հիվանդությունների բուժումը հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ եղանակով` ի տարբերություն քիմիաթերապիայի, որը ճնշում է բոլոր տեսակի բջիջները, այդ թվում` առողջ, պարզապես քաղցկեղային բջիջները, լինելով ավելի «ագահ», ավելի շատ թույն են վերցնում եւ ոչնչանում: Նոր պրեպարատի փորձարկումը ծրագրվում է սկսել գալիք տարվա սկզբին: