Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպանները այցելել են Արցախ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մայիսի 31-ին ժամանել են Ստեփանակերտ։

Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրել է երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջեւ փոխգործակցության հարցեր։

Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30