Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ արտաքինից ցանկացածի մոտ կարող է առաջանալ այն կարծիքը, որն առաջացել է պաշտպանի և ամբաստանյալի մոտ: Ըստ նրա՝ իրականում նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Վ. Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն: Դա, ըստ մեղադրողի, նախաքննության մարտավարությունն է, քանի որ ամբաստանյալը վերակենդանացման բաժանմունքից միանգամից դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն, ինչը կասկած է առաջացրել, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել:
Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Տվյալ պայմանավորվածության համաձայն, Իրանն Իրաքյան Քրդստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը քրդական ինքնավարությանը կմատակարարի բնական գազ:
Երկկողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում դիրքորոշումների համակարգման կարևորությունը:
Սիրանյանների ընտանիքը մայիսի 3-ի ահավոր կայծակի մասին չի մոռացել: Փոքրիկ Վահեն այդ օրը գիշերը ժամը երեքին արթնացավ կայծակի հուժկու ձայնից: Հայրն ու մայրը նրա աղաղակը լսելով վրա են հասել օգնություն ցույց տալու համար: Վահեն պատմում է, որ մայրը` Քրիստինեն է ավելի շատ վախեցել կայծակից: Նա տեսել է, թե ինչպես է մայրը զգացել ոտքի մատների սուր ցավը:
Մերկելի ու Պուտինի հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում:
«Երբ ամուսնուս առեւանգեցին, նրա բուժող բժիշկն այդ օրը տանն է եղել, ես այդ օրը հիվանդանոցում հերթապահ բժշկին եմ հանդիպել եւ մի հատ էլ ամուսնուս առեւանգողներին էին պաշտպանում»:
Փորձագետը եզրակացությունում նշել էր, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անվտանգ երթեկություն իրականացնելու և բախումից խուսափելու համար պետք է իրականացներ ճանապարհային երևթևեկության կանոնների համապատասխան, սակայն վարորդը իրականացրել է ոչ պատշաճ և վտանագավոր երթևեկություն՝ ավտոմեքենան վարելով բնակավայրում սահմանված առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ: Ըստ փորձաքննության՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից: Փորձաքննության եզրակացության մեջ նշված էր, թե չի բացառվում, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան լիներ ինչպես անշարժ, այնպես էլ հետընթաց ընթացքի մեջ՝ արգելակման պրոցեսում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահան Մամիկոնյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է, հունիսի 6-ին, իր զեկուցագրի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա զեկուցագիրը գրել է մայիսի 27-ին բայց ստորագրվել է հունիս 6-ին:
Ա. Արշակյանի համոզմամբ՝ հեղինակությունների ազդեցությունը քաղաքական կյանքի վրա շատ մեծ է. «Այդ ազդեցության պատճառներ կան: Ազդեցության պատճառներից մեկը նա է, որ անցումը շատ մեծ է: Նախկին ոստիկանապետը քրեականի վարքագիծ ունի, քրեականի մտածելակերպ ունի: Մենք դա համարում ենք քրեական, երբ ասում է՝ այո, ես էլ, եթե իմ կնոջ ներկայությամբ ինձ հայհոյեն, ես ինքնադատաստան կտեսնեմ: Նա արդեն ուսադիրները պետք է կորցներ»:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների:
Քիչ առաջ այս մասին կայքին տեղեկացրել ու իր անսահման ուրախությունն է կիսել նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները:
Ստալինի աջակից Անաստաս Միկոյանը դեմ է եղել, որ Երևանում նշվի Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ նշելով, որ այդ մասին բազմաթիվ փաստեր կան:
Հղիության մասին առաջինն ընկերոջը պատմեց` օգնության ու մեղքի իր բաժինը կիսած լինելու հույսով, բայց տղան նորությունն իմանալուց ու աղջկան մեղադրելուց հետո վերջնականապես խզեց կապերը ու Սարգսյանին մենակ թողեց. «Մենք մի հարևանուհի ունենինք` ազատ վարքի տեր, որի հետ արգելված էր շփվել ոչ միայն ինձ, այլև շենքի մյուս ընկերուհիներիս, բայց բոլորս էլ միշտ հետևում էինք նրան, հիանում նրա հագուկապով, ազատությամբ»:
Այն համայն աշխարհին կպատմի թյուրքական երկրների, մեր մշակույթի ու պատմության մասին:
Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի և այլ երկրների տարածքային ամբողջականությանը:
Քառյակը մի փոքրիկ խորհրդարանական համագործակցություն է, որը չկարողացավ ձևավորել առաջնային քաղաքական օրակարգ, թեպետ «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջնային համարելով արտահերթ լուծումները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հեռացումը, գործադրեց բոլոր ջանքերը միասնական հարթակ ձևավորելու համար։ Ըստ էության, խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը իշխանությունների պես հետ է մնացել քաղաքական իրադարձություններից, ինչպես 88 թվականին Կոմունիստական կուսակցության «պարտ ղեկավարները»։
Հետապնդել և վնասազերծել զինված հանցագործներին. այսպիսի առաջադրանք էին ստացել Հատուկ նշանակության վարչության աշխատակիցները:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` այս տարի « Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար, նույն անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Գոհար Արամյանը՝ «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօրևվա ասուլիսում հայտարարեցին, որ հունիսի 11-ին, ժամը 19:00-ին պատրաստվում են հերթական ակցիան իրականացնել՝ պահանջելով գործատուներից դադարեցնել ճնշումները աշխատակիցների նկատմամբ և ընդունել նրանց՝ «պարտադիր կուտակայինից» հրաժարվելու մասին դիմումները:
Այս մասին հունիսի 4-ին Էրբիլում խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իրենք բազմաթիվ նամակներ են ստացել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, որտեղ նշված է, որ հաշվապահությունում չեն վերցնում պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու մասին իրենց դիմումները՝ ասելով, թե ռեկտորն ասել է՝ ով դիմում ներկայացնի, միաժամանակ պետք է ներկայացնի նաև աշխատանքից ազատվելու դիմումը:
ԵՏՄ-ը բաց է այլ երկրների անդամակցության համար:
Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են շտեմարանների բովանդակությանը, կրկնուսույցների խնդրին, բուհերի վարձավճարներին, հաշմանդամություն ունեցող դիմորդներին և նպատակային ընդունելությանը:
Նման երաշխիքներ տրվել են Յանուկովիչին:
«Մարզահամերգային համալիրի աճուրդի գործընթացը ուղղորդված է»,- այսօրօրվա ասուլիսում հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Հունիսի 6-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում օձ է նկատվել. որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ: Արցախը Հայաստանի անքակտելի մաս է: Սրա իրավական ամրագրումը պետք է տեղի ունենա ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմամբ եւ ապա երկու պետությունների միավորման ձեւով: Հայաստանը չպետք է մաս կազմի որեւէ վերազգային կառույցի: Հայության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է: Արցախի լավագույն երաշխավորը ինքնիշխան, միացյալ Հայաստանն է»: