Բաժիններ՝

Աբխազիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել հանրապետության գլխավոր դատախազին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանն այսօր պաշտոնանկ է արել հանրապետության գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբային: Աբխազիայի խորհրդարանն այդ քայլն իրականացրել է հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն:

Գաղտնի քվեարկության ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնանկության օգտին քվեարկել է նիստին ներկա 25 պատգամավորից 21-ը: Միկանբան ինքը ներկա չի գտնվել խորհրդարանի նիստին:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական էին տվել Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան և նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Կուբրավան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30