Բոդրումում տեղի է ունեցել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոդրումում տեղի է ունեցել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովը նպաստում է թյուրքական աշխարհի երկրների ու ժողովուրդների միջև կապերի ավելի ընդլայնմանը:

Աբդուլլահ Գյուլը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Իլհամ Ալիևն ընդգծել են տարբեր մակարդակներով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30