Ադրբեջանը խոստացել է ՌԴ-ին աջակցել ԵԱՀԿ ԽՎ-ի առաջիկա նիստում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը խոստացել է հունիսին Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում աջակցել Ռուսաստանի պատվիրակությանը՝ կապված Ուկրաինայի հարցի հետ:

Ասադովը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք հետևում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին, մենք հասկանում ենք Ռուսաստանի ձգտումները, մենք տեսնում ենք այդ ամենը:

Ես կարծում եմ, որ մենք, հանդիսանալով ռազմավարական գործընկերներ, ԵԱՀԿ-ում նույնպես պետք է հանդես գանք միասնական հարթակից: Ադրբեջանը վիթխարի նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»:

Նարիշկինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խորացմամբ: ԵԱՀԿ ԽՎ-ի նիստը Բաքվում անցկացվելու է հունիսի վերջին, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Սերգեյ Նարիշկինը:

Տեսանյութեր

Լրահոս