Բաժիններ՝

ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Ֆրանսիային. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ֆրանսիական բանկերի հետ, Եվրոպայում ու Ռուսաստանում, ներքին վրդովմունքից բացի, այլ կերպ չես անվանի.

«Մենք տեղյակ ենք ճնշման մասին, որը մեր ամերիկացի գործընկերները գործադրում են Ֆրանսիայի վրա՝ նպատակ ունենալով հասնել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի չմատակարարմանը:

Մենք գիտենք, որ նրանք ակնարկել են, որ եթե ֆրանսիացիները չմատակարարեն «Միստրալ» նավերը, ապա բանկերի հանդեպ սահմանած պատժամիջոցները կվերացվեն, համենայն դեպս կհասցվեն նվազագույնի: Ի՞նչ է դա, եթե ոչ շանտաժ: Մի՞թե այդպես կարելի է աշխատել միջազգային արենայում»:

Պուտինը հավելել է, որ դրանք ոչ թե պատժամիջոցներ են, այլ միջազգային քաղաքականության գործիք՝ հիշեցնելով, որ պատժամիջոցները կիրառվում են ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն:

«Միստրալ» ուղղաթիռակրի ջրատարողությունը կազմում է 21.000 տոննա, կորպուսի առավելագույն երկարությունը՝ 210 մետր, արագությունը՝ մինչև 18 հանգույց, նավարկության հեռահարությունը՝ մինչև 20.000 մղոն: Նավի անձնակազմը կազմում է 170 մարդ, այն կարող ի հավելումն իր վրա վերցնել ևս 450 մարդ:

Ավիախումբը բաղկացած է 16 ուղղաթիռից, որոնցից 6-ը միաժամանակ կարող է տեղակայվել թռիչքային տախտակամածի վրա: Նավի բեռնատար մասում կարող է տեղավորվել ավելի քան 40 տանկ կամ 70 ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս