Բաժիններ՝

Վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ: Այս մասին են վկայել գործակալության իրականացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք հենված են ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրի և արտադրող տարեր ընկերությունների տեղեկությունների վրա:

Ադրբեջանական բանակի սպառազինությունում առկա հրետանային համակարգերի խոցելիության առավելագույն հեռավորությունը կազմում է ավելի քան 150 կիլոմետր: Ակնկալվում է, որ մոտ ապագայում այդ ցուցկում կներառվեն ավելի հեռահար հրթիռային համակարգեր:

Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն հրետանային սարքերն ամենաշատը պատվիրել է Ռուսաստանում: Խոսքը գնում է տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային համակարգի մասին, որի մեծ մասը (ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով՝ 454-ը) արդեն իսկ հասցվել է Բաքու:

Ադրբեջանը Ռուսաստանում պատվիրել է նաև 120 միլիմետր տրամաչափի 2С12 «Сани» ականանետեր, «Мста-С» տիպի 18 ինքնագնաց հաուբից, ТОС-1А «Солнцепек» տիպի 18 ծանր հրցիր, 2С31 «Вена» տիպի 18 ինքնագնաց հաուբից, 2С9 «Нона-С» 26 ինքնագնաց հրանոթ և 9А52 «Смерч» տիպի 18 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:  

Հաշվետու ժամանակահատվածում Ուկրանիայից ձեռք է բերվել 294 տարբեր տիպի հրետանային համակարգ, իսկ Բելառուսից՝ 132 հրետանային համակարգ: Բացի այդ, Ադրբեջանը հրետանային համակարգեր է ձեռք բերել նաև Բուլղարիայից, Բոսնիայից, Իսրայելից, Թուրքիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս