Բաժիններ՝

ՌԴ-ն ու ԵՄ-ը չկարողացան Պորոշենկոյին համոզել, որ խաղաղություն տանող ճանապարհը չի կարող անցնել պատերազմի միջով. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դեսպանների հետ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրոպան չկարողացան համոզել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը չի կարող անցնել պատերազմի միջով:

Պուտինն ափսոսանք է հայտնել, որ Պորոշենկոն որոշել է վերսկսել ռազմական գործողությունները, և որ իրենց՝ իրեն ու Եվրոպայում իր գործընկերներին չհաջողվեց նրան համոզել չանելու դա:

Պուտինը նկատել է, որ Պորոշենկոն ցայժմ առնչություն չէր ունեցել ռազմական գործողությունների սկսելու հրամանների նկատմամբ, մինչդեռ ներկայումս նա լիովին իր վրա վերցրել է նման պատասխանատվություն, ընդ որում, ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքական պատասխանատվություն, ինչը շատ ավելի կարևոր է:

Պուտինն ուշադրություն է հրավիրել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո սկսվել են ոչ թե խնդրի կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններ, այլ՝ ըստ էության ներկայացվել է միայն զինաթափման վերջնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս