
Մենք չէինք կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեին Սևաստոպոլում. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դեսպանների հետ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեին Սևաստոպոլում և արմատականորեն փոխեին ուժերի հավասարակշռությունը Մերձսևոծվյան տարածաշրջանում.
«Մենք իրավունք չունեինք ղրիմցիներին ու սևաստոպոլցիներին թողնել ռազմատենչ ազգայնականների ու արմատականների քմահաճույքների ներքո: Չէինք կարող, որ էականորեն սահմանափակվեր մեր մուտքը Սև ծովի ջրատարածություն»:
Պուտինը կարծում է, որ եթե իրենք ոչինչ չձեռնարկեին Ղրիմի ու Սևաստոպոլի ուղղությամբ, ապա վերջիվերջո և բավական արագ այանտեղ կհայտնվեին ՆԱՏՕ-ի զորքերը և արմատականորեն կփոխվեր Մերձսևոծվյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: