Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար:
Զինծառայողի «աչքը կպել է», ձայներից արթնանալով՝ նա իր ծառայակցին դրել է դիվերսիոն խմբի անդամի տեղը, նրա վրա արձակել տասնյակ փամփուշտներ, ինչն առաջացրել է զինվորի մահը: Արդյունքում ստացվել է, որ իշխանության անգործության պատճառով մեկ զինվորը զրկվել է կյանքից, իսկ մյուսի ճակատագիրը՝ խեղվել:
Սիսիանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր 9 վիրավորների ինքնությունը:
Վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին:
Երևանի երկու բնակչուհիներին եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ երեխային շահագործելու դիտավորությամբ, իրենցից մեկի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում»: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից երեխային շահագործման վիճակի մեջ դնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 132 շ 2-րդ մասի 2-րդ կետ):
ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Փհենյանից գնել հրթիռներ ու կապի սարքեր, որոնք հնարավորություն կտան դիմակայել Իսրայելի հարձակմանը:
Վարդավառին նվիրված տոնական հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ հատուկ տեխնիկայով լվացվել, մաքրվել են մեր նշանավոր հայրենակիցների, նաև հայ ժողովրդի բարեկամների հուշարձանները:
Ընդհանուր առմամբ, 1996 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտ գալուց հետո նա ռինգում վաստակել է 400 միլիոն դոլար։
Կառավարության նոր կազմը հավանության է արժանացրել 89 պատգամավոր:
«Դպրոցի կառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Բոլոր նվիրատվությունները մնում են հաշվեհամարին: Ինչ վերաբերվում է տարածքի անբարեկարգ վիճակին, ապա մեծ հաշվով իրոք էդպես է, բայց մենք ամեն տարին մի անգամ խոտը հնձում ենք, ճյուղերն ենք կտրում…»:
Ռուսական լրատվամիջոցներեն ավելի վաղ հայտնել էին, որ ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։
Աչքերի տակ մուգ շրջանները, ըստ բազմաթիվ մաշկաբանների, երկրորդ տարածված մաշկային խնդիրն է հանդիսանում, առաջինը` ակնեն է: Արդեն սովոր եք, ուշ գիշերային քնից հետո, առավոտյան արթնանալ և հայելիում տեսնել կապտավուն երանգի այտուցներ աչքերի տակ:
Անկարան կարող է ասել, որ բացում է ոչ թե Հայաստանի, այլ՝ Մաքսային միության հետ սահմանը:
Վարդավառյան օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում սկսվել է տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով, որի ընթացքում լվացվել ու մաքրվել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսի 18-ին կտրականապես քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը:
Շիրակացի փողոցի վերանորոգման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «ԱխուրյանԿոոպՇին» ՍՊԸ-ն: Այս փողոցի մասնակի վերանորոգման համար տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, իսկ մրցույթով հաղթած կազմակերպության հետ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 120 մլն դրամ:
Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է 1000 քմ, հակահամաճարակային կենտրոնի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում՝ 2000 քմ, Ազատամուտ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ խոտածածկ տարածք:
Վարդավառի տոնն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հուլիսի 27-ին: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի և երկրի կապն է, ինչպես նաև Աստծո և մարդու կենդանի շփումը, երբ ամպի միջից հնչեց Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5): Այն երևակայական չէր և տեսիլք չէր, այլ իրականություն էր, թե ինչպես Աստծո նախախնամությամբ Թաբոր լեռան վրա Մովսես և Եղիա մարգարեները խոսում էին Քրիստոսի հետ մարդկության փրկության համար և Նրա Երուսաղեմում խաչելության վերաբերյալ:
«Մարդիկ չափից շատ ժամանակ են վատնում համացանցում: Հաճախ դա հանգեցնում է գրգռվածության, նրանք իրենց տգեղ են համարում: Հարկավոր է պարզապես դադար վերցնել այդ «թվայնացված թմրամոլության» ընթացքում»,-նշել է է Scope ներկայացուցիչը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան 32-րդ կմ-ին Ֆորդ Տրանզիտ մակնիշի 33VO667 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը մոտ 80մ. ինչից 6 ուղևորները ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել են Սիսիանի զիվորական հոսպիտալ:
Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց դժգոհությունը, որ այգիներն ու բոլոր մշակաբույսերը չորանում են, մրգերը նորմալ չեն հասունանում, մնում են փոքր ու անհրապույր, որ շուկայում այլևս վաճառքի ենթակա չեն, իսկ մթերող գործարաններն էլ ժամանակին չեն վճարում խոստացված գումարները:
Ֆրանսիայի նախագահի և «Մեր լավագույն ընկերը» ֆիլմից հայտնի դարձած դերասանուհու հարաբերությունները սկսվեցին սկանդալով: «Closer» ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնք հաստատում էին պետության ղեկավարի և դերասանուհու կապը: Սիրահարները դա համարեցին միջամտություն անձնական կյանքին: Նրանք չհերքեցին իրենց կապը, ավելի՝ կես տարի անց հայտարարեցին ամուսնանալու մտադրության մասին:
Դրանք կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը կարելի է կարգավորել: Պատճառները կարող են լինել նաև՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն:
Դուք ավելի հարուստ եք, քան կարծում եք: Մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմում մոտավորապես 0.2 միլիգրամ ոսկի կա, որի մեծ մասը գտնվում է արյան մեջ: Լացը հանում է սթրեսը և մարդկանց թույլ է տալիս նվազեցնել ատելության և տխրության զգացումները:
Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Գորտնուկն իրենից ներկայացնում է մաշկի վիրուսային հիվանդություն, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Լինում է սովորական, տափակ, ինչպես նաև ներբանային: Այս
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2014-2015 թվականներին ԱՊՀ երկրները նախկինում կանխատեսվածից ավելի ցածր տնտեսական աճ կունենան։
Գ.Սաղյանի կարծիքով՝ ՌԴ նոր օրենքի պահանջներն աբսուրդ են, որոնք հակասում են տեխնոլոգիաների զարգացմանը: Ըստ նրա՝ հնարավոր է՝ ՌԴ-ն նպատակ ունի ստեղծել ԱՄՆ-ին մրցակից ամպային համակարգ: