Բաժիններ՝

Լվացվել ու մաքրվել են հուշարձանները

Վարդավառին նվիրված տոնական հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ հատուկ տեխնիկայով լվացվել, մաքրվել են մեր նշանավոր հայրենակիցների, նաև հայ ժողովրդի բարեկամների հուշարձանները:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու նրանց միացած կամավորները: Երիտասարդները, բաժանվելով մի քանի խմբերի, աշխատել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Հատուկ տեխնիկա տրամադրելու գործում Երևանի քաղաքապետարանին աջակցել է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեռ մինչև կեսօր համատեղ ջանքերով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում լվացվել է 46 արձան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031