Բաժիններ՝

Աչքերի տակ մուգ շրջաններ. Պատճառները և դրանցից ազատվելու միջոցները

Աչքերի տակ մուգ շրջանները, ըստ բազմաթիվ մաշկաբանների, երկրորդ տարածված մաշկային խնդիրն է հանդիսանում, առաջինը` ակնեն է: Արդեն սովոր եք, ուշ գիշերային քնից հետո, առավոտյան արթնանալ և հայելիում տեսնել կապտավուն երանգի այտուցներ աչքերի տակ: Այնուամենայնիվ, այս պիգմենտային խնդիրների պատճառը ոչ միայն թերի քունն է: beautycod.blogspot.com-ը ներկայացնում է փաստեր տվյալ այտուցների և դրանց բուժման մեթոդների վերաբերյալ…

Պատճառ. Սթրես
Սթրեսային վիճակում արյունն ավելի շուտ ուղղվում է դեպի այն հիմնական օրգանները, որտեղ մարմինը կարիք ունի, քան դեպի դեմքը, այդ իսկ պատճառով ձեր մաշկը չորանում և խամրում է: Ընդհանուր մաշկի և աչքերի տակի շրջանների երանգների տարբերությունը կարող է առավել ակնհայտ դարձնել կոնտրաստը:

Պատճառ. Պայթած մազանոթներ
Դեմքի ամենաբարակ մաշկը հենց աչքերի տակի մաշկն է: Այն հանդիսանում է դեմքի ամենազգայուն հատվածը, այդ պատճառով տվյալ հատվածի մազանոթներն առավել հակված են պայթման` արևի կամ սթրեսի ազդեցության ներքո: Արյան բջիջները տարածվում են մաշկի տակ և օքսիդանում` ստեղծելով մուգ տեղային երանգ:

Պատճառ. Գենետիկա
Ցավոք, կան մարդիկ, ովքեր առավել մեծ հակում ունեն մուգ շրջանների նկատմամբ: Եթե ունեք բնական գունատ մաշկ, ապա առավել հավանական է, որ ձեր մաշկին հայտնվեն մուգ պիգմենտացիա և պայթած մազանոթներ:

Պատճառ. Երկաթի պակաս
Մուգ շրջանները կարող են լինել երկաթի պակասի` անեմիայի արդյունք: Այնպիսի մարդկանց համար, ովքեր իրենց համակարգում ունեն պակաս երկաթ և հեմոգլոբին` կարմիր պիգմենտը, որ թթվածինը հասցնում է բջիջին, այդպիսի շրջաններն առավել հեշտ են առաջանում:

Լուծումներ
Մուգ շրջանները կարող են չլինել անեմիայի արդյունք, եթե երկաթի պակաս հայտնաբերած բժիշկը համապատասխան հավելումներ նշանակի: Անհրաժեշտ է նաև գտնել այս հանքանյութի ստացման բնական ճանապարհներ: Օրինակ` ձեր սննդակարգում ներառել երկաթ պարունակող սնունդ, ինչպես օրինակ` կարմիր միս, սպանախ, բրոկոլի և դդմի սերմ:

C վիտամինը նույնպես կարող է արդյունավետ կրճատել պիգմենտացիան: Նարնջի հյութի օգտագործումն ավելացնելու փոխարեն, կարող եք շուկայում գտնել այս բաղադրիչով հարուստ միջոցներ: Մուրադի Էսսենշիալ-Սի Աչքերի Քսուքը կանխում է աչքերի շուրջ առաջացող մգություններից և նաև պարունակում է արդյունավետ արևապաշտպան SPF 15:

Պաշտպանում է աչքերը վնասից և սթրեսից, չմոռանաք հագնել արևային ակնոցներ ցերեկային ժամերին: Համակարգչով երկարատև աշխատող մարդիկ պետք է անպայմանորեն պարբերաբար ստուգեն իրենց աչքերն ակնաբույժի մոտ:

Մուգ շրջանները կարող եք ծածկել նաև դիմահարդարման օգնությամբ: Մենք հետազոտել ենք շուկայում առկա վեց լավագույն քողարկիչները, սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են առավել արթուն տեսք ունենալ, ամենահարմարը` լուսարձակող մասնիկներով գունաբացող միջոցներն են` աչքերի վառ և գեղեցիկ տեսք հաղորդելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս