Բաժիններ՝

ԱՄՀ-ն նվազեցրել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2014-2015 թվականներին ԱՊՀ երկրները նախկինում կանխատեսվածից ավելի ցածր տնտեսական աճ կունենան։ Այս մասին նշվում է ԱՄՀ՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակում։

ԱՄՀ մասնագետները կանխատեսումները կատարում են ԱՊՀ–ի վերաբերյալ` հաշվի առնելով Ռուսաստանը, և առանց դրա։ ԱՊՀ երկրների ՀՆԱ կանխատեսումը, հաշվի առնելով ՌԴ–ն, այս տարի նվազել է մինչև 0.9 տոկոս 1.9 տոկոսից, իսկ 2015 թվականին` մինչև 2.1 տոկոս 3.2 տոկոսից։ Միաժամանակ, ԱՊՀ երկրների ՀՆԱ աճն առանց Ռուսաստանի 2014 թվականին նվազել է մինչև 2.4 տոկոս 3 տոկոսից և 2015 թվականին կնվազի մինչև 4.4 տոկոս 5 տոկոսից։

ԱՄՀ–ն այսօր նաև նվազեցրել է Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2014 թվականին մինչև 0.2 տոկոս 1.3 տոկոսից և 2015 թվականին` մինչև 1 տոկոս 2.3 տոկոսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս