Մայրը մեղադրվում է որդուն ստրկությանը հավասարազոր վիճակում պահելու մեջ

Դատարան է ուղարկվել Երևանի երկու բնակչուհիների դեմ հարուցված քրեական գործը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ երեխային շահագործելու դիտավորությամբ, իրենցից մեկի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում»: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից երեխային շահագործման վիճակի մեջ դնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 132 շ 2-րդ մասի 2-րդ կետ):

Նշված հոդվածը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կանանցից մեկը կալանավորված է, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031