Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանից հյատնել են, որ Փարիզ-Երևան ինքնաթիռի վայրէջքի ժամանակ լուրջ խնդիր չի եղել. Tert.am

Ֆրանսիական Air France ավիաընկերության «Փարիզ-Երևան» չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում կատարած վայրէջքի հարցում որևէ լուրջ խնդիր չկար։ Այս մասին Tert.am-ին փոխանցեցին «Զվարթնոց» օդանավակայանից։

Տեղեկացանք նաև, որ ինքնաթիռը 2-րդ փորձից հետո է վայրէջք կատարել, և առանձնապես խուճապ չի եղել ինքնաթիռում։

Ռուսական լրատվամիջոցներեն ավելի վաղ հայտնել էին, որ ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։ Առաջին անգամ վայրէջք կատարելիս օդանավը թևով գրեթե հարվածել է գետնին։ Այն զգալի թեքվել է դեպի ձախ և շատ ուժեղ թափահարվել։ Ինքնաթիռի շասին դիպչել է ասֆալտին, սակայն այն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը։ Ուստի օդաչուն ստիպված է եղել նորից երկինք բարձրանալ, ինչի պատճառով անտեղյակ ուղևորների շարքում խուճապ է սկսվել։
Արդյունքում օդանավը վայրէջք է կատարել նախանշվածից 55 րոպե ուշացումով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս