Բաժիններ՝

Մարդու մարմնի հրաշքը. Մեր մարմնի վրա այնքան մազ կա, որքան շիմպանզեների մարմնի վրա

Adme.ru կայքը ներկայացրել է մարդու օրգանիզմում կատարվող մի շարք պրոցեսներ:

1. Մարդու ուղեղը մեկ րոպեում կարող է կարդալ 1000 բառ:
2. Սիրահարվածության շրջանում մարդու ուղեղն արտադրում է այն նյութը, որը ստացվում է մետամֆեմատինի ընդունման ժամանակ: Դա հանգեցնում է սրտի զարկի արագացման, քաղցի զգացման, քնի կարստի, մեծ անհանգստության:
3. Մենք կարող էինք տեսնել ուլտրամանուշակագույն ալիքները, եթե աչքի խրուստալիկը չխանգարեր դրան: Որոշ մարդիկ, ովքեր խրուստալիկի հեռացման վիրահատության են ենթարկվել, տեսնում են ուլտրամանուշակագույն ճառագայնթները:

4. Մեծահասակ մարդը կազմած է 7,000,000,000,000,000,000,000,000,000 ատոմներից:
5. Մարդու մկանները շատ ավելի ուժեղ են, քան թվում է: Պարզապես այս ուժը սահմանափակված է, որպեսզի մարդը չվնասի դրանք: Սահմանափակումները կարելի է հանել ադրենալինի միջոցով: Հենց նրա ազդեցության տակ էլ մարդիկ կարողանում են բարձրացնել ծանր իրեր, այդ թվում՝ ավտոմեքենաներ:

6. Հազար տարի առաջ մարդիկ վազելով կարող էին հետապնդել կենդանիներին, քանի դեռ վերջիններս չէին հյուծվել:
7. 30 րոպեների ընթացքում մարդու օրգանիզմն արտադրում է այնքան տաքություն, որը կբավարարեր 4 լիտր ջուր տաքացնելու համար:

8. Մեր մարմնի վրա այնքան մազ կա, որքան շիմպանզեների մարմնի վրա: Դրանց մեծ մասն այնքան փոքր է, որ գրեթե տեսանելի չէ:
9. Մենակությունը կարող է ֆիզիկական ցավ պատճառել:
10. Իր կյանքի ընթացքու մարդը 40 կգ մաշկ է կորցնում՝ յուրաքանչյուր ամիս փոխելով իր կաշին:
11. Դուք ավելի հարուստ եք, քան կարծում եք: Մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմում մոտավորապես 0.2 միլիգրամ ոսկի կա, որի մեծ մասը գտնվում է արյան մեջ:
12. Լացը հանում է սթրեսը և մարդկանց թույլ է տալիս նվազեցնել ատելության և տխրության զգացումները:
13. Մարդու արցունքները տարբեր ձևեր ունեն՝ կախված դրանց առաջացման պատճառից: Միկրոսկոպի օգնությամբ կարելի է տեսնել, որ ցավի, հույսի կամ սոխի պատճառով առաջացած արցունքներից տարբերվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս