Բաժիններ՝

Սոցցանցերը մարդկանց չար, նախանձ ու ոչ ադեկվատ են դարձնում. հարցում

Սոցցանցերը մարդկանց դժբախտ ու նախանձ են դարձնում: Այդ մասին գրում է Sky News-ը՝ վկայակոչելով Scope բարեգործական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման տվյալները:

Ըստ հրացման` սոցիալական ցանցերում մյուս օգտատերերի հետ շփումից հետո հարցվածների շուրջ երկու երրորդը իրեն դժբախտ ու միայնակ է զգում: Իսկ հարցվածները կեսը խոստովանել է, որ իրեն գրավիչ չի համարում: Մի մասն էլ նշել է, որ սոցցանցերից կախվածություն ունի եւ լավ կլիներ, եթե ավելի քիչ ժամանակ անցկացներ այնտեղ:

«Մարդիկ չափից շատ ժամանակ են վատնում համացանցում: Հաճախ դա հանգեցնում է գրգռվածության, նրանք իրենց տգեղ են համարում: Հարկավոր է պարզապես դադար վերցնել այդ «թվայնացված թմրամոլության» ընթացքում»,-նշել է է Scope ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031