Բաժիններ՝

Ու՞ր են Վանաձորում մարդու իրավունքների դպրոցի համար հավաքված գումարներն ու կկառուցվի արդյոք դպրոցի շենքը, թե… Lorinews.am

Ու՞ր են Վանաձորում մարդու իրավունքների դպրոցի համար հավաքված ու գումարներն ու կկառուցվի արդյոք դպրոցի շենքը, թե… Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) դեռ տարիներ առաջ իր առաջ նպատակ դրեց Վանաձորում կառուցել մադու իրավունքների հայկական դպրոց (ՄԻՀԴ):

Ընտրվեց տարածքը՝կենտրոնական Տիգրան Մեծ փողոցի վրա, սկսվեց հանգանակություն կազմակերպվել դպրոցի շինարարության ու հետագա ծրագրերի համար:

«Իմ բաժին քարը մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքի պատին» անունը կրող ծրագրի շրջանակներում սկսվեց հանգանակություն, որի շրջանակներում ամեն մի քաղաքացի պետք է մեկ քարի արժեք նվիրաբերեր՝ 250 դրամ: Անցել են արդեն տարիներ, սակայն այն տարածքը, որտեղ պետք է կառուցվեր շենքը, ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում, դրամահավաքություն կարծես թե այլևս չի արվում այդ նպատակով. շենքի կառուցման մասին ևս չի խոսվում:

Lorinews.am-ը վերջերս բազմաթիվ քաղաքացիներից նամակներ ստացավ, որոնցով վերջիններս խնդրում էին պարզել, թե ու՞ր են անհետացել ու ինչի՞ վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները, կկառուցվի, արդյոք, դպրոցը, թե՞ ինչպես միշտ է լինում, գումարները հավաքվելուց հետո ծրագիրը կամ դադարեցվեց, կամ էլ գումարները ուղղվեցին այլ նպատակների:

Խնդրի հետ կապված Lorinews.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՍԻԿ տնօրեն Գևորգ Մանուկյանից: Նրա փոխանցմամբ, դպրոցի կառուցման համար հավաքագրվել է 4 մլն դրամից մի փոքր ավել գումար, որը բավարար չէ նույնիսկ հողային աշխատանքները կատարելուն.

«Դպրոցի կառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Բոլոր նվիրատվությունները մնում են հաշվեհամարին: Ինչ վերաբերվում է տարածքի անբարեկարգ վիճակին, ապա մեծ հաշվով իրոք էդպես է, բայց մենք ամեն տարին մի անգամ խոտը հնձում ենք, ճյուղերն ենք կտրում…»:

Ամբողջ ծրագիրը, ըստ Գ. Մանուկյանի, 1,5 մլն բյուջե պարունակող ծրագիր է, նախատեսված էր ավարտին հասցնել 3 տարում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս