Նրա թեկնածության օգտին քվեարկել է ավելի քան 50 պատգամավոր, 6 մարդ ձեռնպահ է մնացել, իսկ մեկը դեմ է քվեարկել:
Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:
«Ցանկացած այդպիսի հանդիպում կարևորում ենք, քանի որ դիտարկում ենք այն որպես խաղաղ կարգավորման հնարավորություններից մեկը, և, ըստ այդմ, նաև ակնկալիքներն այն են, որ խաղաղ կարգավորումն ապահովվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ագցնում են ինչ-որ մի հատ որսորդի ժիլետ՝ չմտածելով, որ այդ հանդերձանքը քաղաքացիական է. «սպարտիվկայով», որսորդական ժիլետով դիվերսիայի չեն գնում, եթե իրենք այդպիսի կարծիք ունեն իրենց դիվերսանտների մասին, ապա ասեմ, որ մեր հատուկ նշանակության զորքերը հաստատ ավելի լավ են հանդերձավորված: Իսկ սպառազինությունը, որ իրենք տենց գեղեցիկ փայլեցրած շարել էին, էդ իրենց բանակի սպառազինություն է, իսկ դիվերսանտի ձեռքի սպառազինությունը՝ սովորաբար թոզոտ, կեղտոտ, և եթե ուրիշներն էլ վիրավորվել կամ զոհվել են, ինչպես իրենք են ասում, ապա նաև՝ արյունոտ:
կարծում եմ, որ շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերն առաջինը մտածելու տեղիք տվին Ադրբեջանի ղեկավարին. նա պետք է մեկ անգամ ևս վերատեսության ենթարկի իր այն արտահայտությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ճզմել Հայաստանին ու Ղարաբաղին. նա համոզվեց, որ իր խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:
Ուկրաինայի կառավարությունը առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և այլ երկրների 172 քաղաքացու (ֆիզիկական անձանց), ինչպես 65 ընկերության հանդեպ, որոնց մեծ մասը ռուսական են:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Նշենք, որ Հ .Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 413.31 դրամ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
«Շատ ճիշտ քայլ կլիներ, որ երկրի առաջին դեմքերը՝ ասենք վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, գնային առաջատար դիրքեր:
Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է հանդիսացել» սրտանոթային սուր անբավարարությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական շուկային գյուղատնտեսական արտադրանքի ավանդական մատակարարներ են:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընթացք է տվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի տեսք ունեցող հավերի վաճառքի մասին ստացված բողոք-դիմումին:
Հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է` նման ընկերությունների գործելաոճը պարբերական բնույթ է կրել. առաքվող-տեղափոխվող ապրաքնների գրանցման գրքի միևնույն էջի և տողի համարով, տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների և արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձևակերպվել, որպես կանոն` գումարով ամենափոքրը:
Հայ Ազգային Կոնգրեսը հետեւաբար մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի շարք հանդիպումներ է ունենալու այլ երկրների առաջնորդների հետ:
Հասմիկը (անունը փոխված է) ՀՀ Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմենի (անունը փոխված է) կողմից ենթարկվել է սեռական և ֆիզիկական բռնությունների: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով և գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա.Կավեյանին: Կարճ ժամանակ անց քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ Արմենի կողմից հանցավոր գործողություններ չեն կատարվել: Հասմիկի բողոքի հիման վրա դատարանը վերացրել է քննիչ Ա.Կավեյանի որոշումը և արձանագրել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ քննություն, անտեսել է և չի գնահատել մի շարք ապացույցներ:
Դատախազության աշխատակիցներն այսօր խուզարկություն են իրականացրել իրավապաշտպան Ինթիհամ Ալիևի բնակարանում:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Մեծ հավանականությամբ, շուտով Հայաստանում ի հայտ կգան մարդիկ և քաղաքական շարժումներ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
Նրանց ձերբակալել են ռուս և ղազախ սահմանապահների ձեռնարկած համատեղ գործողության ժամանակ:
Ի՞նչը կարող է լինել Հայաստանի կողմից դրա դիմաց վճարվելիք գինը՝ մաքսակետի տեղադրումը ԼՂ-ի հետ սահմանի՞ն, համաձայնությո՞ւնը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահներ տեղակայելուն, թե՞ որևէ այլ զիջում՝ հայտնի կդառնա առաջիկայում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1926 թ. ծնված Կարապետ Մելիքսեթյանը, որը օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, դուրս է եկել ծերերի թիվ 1տուն-ինտերնատի տարածքից և մինչ օրս չի վերադարձել:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալը չպետք է տեղի ունենա՝ ի վնաս Մաքսային միության շահերի: