Բաժիններ՝

Հայաստանի երկու քաղաքացու սպառնում է 6 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տյումենի մարզի դատախազությունը դատարանին է հանձնել Հայաստանի երկու քաղաքացու կողմից ռուս-ղազախական սահմանն ապօրինի հատելու մասին գործը: Այս մասին այսօր հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Հետաքննության տվյալներով՝ 2013 թվականի դեկտեմբերին Զոհրաբ Վարդանեսյանին արտաքսել են Ռուսաստանից՝ կապված միգրացիոն օրենսդրությունը խախտելու հետ: Նրան արգելել են Ռուսաստան մուտք գործել մինչև 2018 թվականը: Զոհրաբն այս տարվա փետրվարին ցանկացել է վերադառնալ Տյումենի մարզ:

Թբիլիսիի օդանավակայանում նա ծանոթացել է Արամ Մելքոնյանի հետ, որի մուտքը Ռուսաստան արգելվել է մինչև 2016 թվականը: Նրանք որոշել են Ռուսաստանի սահմանը հատել Ղազախստանի տարածքից, և այդ նպատակով փետրվարի 23-ին Թբիլիսիից Կիևի միջոցով մեկնել են Աստանա (Ղազախստան):

Այնտեղից նրանք տաքսիով Պետրոպավլովսկ քաղաքի միջով հասել են սահմանին գտնվող ղազախական Կռասնի Յար գյուղ և փետրվարի 24-ի գիշերը ոտքով հատել են ռուս-ղազախական սահմանը: Նրանց ձերբակալել են ռուս և ղազախ սահմանապահների ձեռնարկած համատեղ գործողության ժամանակ: Այժմ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031