Պուտինը Սարգսյանի ու Ալիևի հետ Սոչիում կհանդիպի վաղը. Կրեմլ

Kremlin.ru կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին Սոչիում տեղի են ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները:

Ալիևի հետ զրույցում պլանավորված է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարևոր հարցերը, համաձայնեցնել առաջին հերթին էներգետիկ, ներդրումային և միջտարածաշրջանային համագործակցության փոխշահավետ, հեռնակարային նախագծերի առաջխաղացման ուղղությամբ համատեղ քայլերը:

Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրնրի միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031