Ադրբեջանի իշխանությունների թիրախում հայտնվել է հերթական իրավապաշտպանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազության աշխատակիցներն այսօր խուզարկություն են իրականացրել իրավապաշտպան Ինթիհամ Ալիևի բնակարանում և նրա գլխավորած «Իրավական հասարակություն» կազմակերպության գրասենյակում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Աննագի Հաջիբեյլին: Նա մտավախություն է հայտնել, որ Ալիևի նկատմամբ կարող են մեղադրանքներ ներկայացվել, իսկ իրեն՝ կալանավորեն:
Վերջին շրջանում Հարկերի նախարարությունը ստուգումներ էր իրականացրել «Իրավական հասարակություն» կազմակերպությունում և կալանք էր դրել Ալիևի բանկային հաշիվների վրա:
Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ Ինթիհամ Ալիևի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչում են մեղադրում նրան:



