Դավիթ Բաբայան. «Պատերազմի շունչ չենք զգում, բայց մենք միշտ պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեր անկախությունն ու ազատությունը պահպանենք»

«Ցանկացած այդպիսի հանդիպում կարևորում ենք, քանի որ դիտարկում ենք այն որպես խաղաղ կարգավորման հնարավորություններից մեկը, և, ըստ այդմ, նաև ակնկալիքներն այն են, որ խաղաղ կարգավորումն ապահովվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որը վաղը Սոչիում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում նրանք բանակցություններ կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Հարցին, թե ինչպիսի՞ն է այժմ Ղարաբաղի բնակչության տրամադրվածությունը, Դ. Բաբայանը պատասխանեց, որ թեև հիմա սահմանում դեռևս շարունակվում են կրակոցները, սակայն բնակչությունը խուճապի չի մատնվում. «Կրակոցներ լինում են, բայց ոչ խուճապ կա, ոչ էլ նմանատիպ որևէ տրամադրություն: Նորմալ է ամեն ինչ, մարդիկ հաստատակամ են և իրենց նորմալ կյանքով ապրում են»:

Մեր այն հարցին, թե պատերազմի շունչ չե՞ք զգում հիմա, երբ սահմանում այդքան լարված վիճակ է, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն այսպես պատասխանեց. «Պատերազմի շունչ չենք զգում, բայց մենք միշտ պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեր անկախությունն ու ազատությունը պահպանենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս