Բաժիններ՝

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցը, ինչպես նաև Արևմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի դիմակայելը:

Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական միությունում համագործակցելու և դրա ընդլայնմանն առնչվող հարցեր. «Հաստատվել է այն դիրքորոշումը, որ դրան Հայաստանի միանալը չպետք է տեղի ունենա՝ ի վնաս Մաքսային միության շահերի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս