Ալեքսան Կարապետյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Ալեքսան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված էՀՀ վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է:



