Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։ ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանի այդ դեպքի մանրամասները՝ հիմնվելով իր գաղտնիության քաղաքականությանը, ինչը թույլ է տալիս համապատասխան իշխանությունների հետ մշտապես լինել կապի և երկխոսոթյան մեջ՝ հասցեագրելով մարդասիրական խնդիրներն այն մարդկանց, ովքեր տուժում են զինված ընդհարումներից»,- այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս