Բաժիններ՝

Կարենը 3-րդ դասարան է ավարտել. նրան որպես «դիվերսանտ» ներկայացնելը իռացիոնալ ու անգրագետ հնարք է. tert.am

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից որպես հայկական դիվերսանտ ներկայացված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ունի երրորդ դասարանի կրթություն, ակնհայտ խնդիրներ հոգեկան առողջության տեսանկյունից, և «դիվերսիա» գնալիս էլ ոգելից խմիչք է օգտագործած եղել: Այս մասին Tert.am-ին հայտնել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։

«Չէր կարող ինքը ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարել, կամ, ընդհանուր առմամբ, մտքով անցնի, որ կարող է ինչ-որ նման հնարավորություններ ունենա, նախ, որովհետև տեղեկացված եմ, որ նա երրորդ դասարանն է վերջացրել ու ինչ-որ մտավոր հետամնացություն ունի. շատ պարփակված տղա է, ծնողներից հայրը, ով արցախյան պատերազմի մասնակից է, հոգեկան խանգարումներ ունի ու տենց հոգեմետ դեղերով իրեն պահում են»,-ասել է մարզպետը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ մասնագիտական տեսանկյունից այս տեսագրությունները ծիծաղ են առաջացնում: «Օրինակ՝ բռնում են իրեն բոթասով, բայց հետո հագին կիսաճտքավոր ռազմական կոշիկ է։ Հագցնում են ինչ-որ մի հատ որսորդի ժիլետ՝ չմտածելով, որ այդ հանդերձանքը քաղաքացիական է. «սպարտիվկայով», որսորդական ժիլետով դիվերսիայի չեն գնում, եթե իրենք այդպիսի կարծիք ունեն իրենց դիվերսանտների մասին, ապա ասեմ, որ մեր հատուկ նշանակության զորքերը հաստատ ավելի լավ են հանդերձավորված: Իսկ սպառազինությունը, որ իրենք տենց գեղեցիկ փայլեցրած շարել էին, էդ իրենց բանակի սպառազինություն է, իսկ դիվերսանտի ձեռքի սպառազինությունը՝ սովորաբար թոզոտ, կեղտոտ, և եթե ուրիշներն էլ վիրավորվել կամ զոհվել են, ինչպես իրենք են ասում, ապա նաև՝ արյունոտ: Ոչ թե փայլեցրած զենքեր: Իսկ հեռախոսը, որ իր մոտից վերցրել էին, հասարակ «Նոկիա» է, ու դրա արած ֆոտոներով տենց լուսանկարներ դուրս չի գա, ոնց որ իրենք շարել էին»,- նշել է ՊՆ մամուլի խոսնակը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ Կարեն Պետրոսյանին որպես դիվերսանտ ներկայացնելն ավելի շատ տեղավորվում է ոչ թե տեղեկատվական պատերազմի քարոզչության շրջանակներում, այլ ռազմաքաղաքական բնույթի գործոններով է պայմանավորված: Ըստ մեդիափորձագետի՝ հայելային ինչ-որ մի բան են սարքել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031