Բաժիններ՝

«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ կանցկացվեն՝ կասկածելի հավերի վաճառքի ահազանգերի հիման վրա. «Փաստինֆո»

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընթացք է տվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի տեսք ունեցող հավերի վաճառքի մասին ստացված բողոք-դիմումին: Այս մասին, ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին, հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

Ըստ նրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշյալ սուպերմարկետների ցանցում դիտարկումներ կանցկացնի եւ արդյունքերի մասին տեղեկատվություն կհրապարակի:

Նշենք, որ «NewsBook»-ը, հղում կատարելով Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, այսօր տեղեկատվություն էր հրապարակել, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի տեսքով հավ է հայտնվել:

Միության նախագահն այդ հավի վերաբերյալ ստացել է ահազանգ՝ հավելելով, որ այդ հավն իր մոտ է: Նա դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայությանը` նմուշ վերցնելու և բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար:

Ամբողւությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս