Բաժիններ՝

Թմրանյութը պատրաստել էր ծխելու և ներարկվելու միջոցով օգտագործելու համար

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասից, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանմքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ` դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկներով, ինչպես նաև փաթեթ` մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով: Համանման զանգված է հայտնաբերվել նաև գոտկատեղի ներսի մասից:

Ռոմիկ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը ինքը պատրաստել է ծխելու և ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս