«Ես ասել եմ` բոլորը հավասար են». վարչապետը` օրինախախտ հանրապետականների մասին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ԳՄ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի: «Ես ասել եմ, որ մենք հուլիսի մեկից բոլորս պիտի աշխատենք միասին, եւ դուք գիտեք, որ հոկտեմբերի մեկից մեր շրջանառության հարկը 3.5 տոկոսից դառնում է մեկ տոկոս եւ փաստաթղթավորումը պարտադիր է դառնում բոլորի համար: Հիմա մենք այդ ժամանակահատվածում աշխատում ենք, եւ ֆինանսների նախարարությունը, ոնց որ մենք պայմանավորվել ենք, պարբերաբար տալիս է հաշվետվություն հանրությանը, հասարակությանը, եւ վերջերս կառավարության նիստում տվեց հաշվետվություն, թե ինչ ենք արել մեկ ամսվա ընթացքում»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված Ծաղկաձորում արած այն հայտարարությունը, թե լրացուցիչ ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Աբրահամյանի սույն հայտարարությունը տարբեր ընդդիմադիր գործիչներ բնութագրեցին որպես նահանջ: Ըստ նրա, կարճ ժամանակահատվածում ամբողջ ստվերը չեն կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում նվազեցնելու են եւ դարձնելու են մինիմում շեմ, դա փաստ է:

Հարցին, թե պաշտոնավորման հարյուր օրվա ընթացքում Աբրահամյանը հասցրե՞լ է ինչ-որ գործարարների ստվերից հանել, վարչապետը պատասխանեց, թե ինքն ընդհանրապես դեմ է այդ հարյուր օր ասվածին: Ըստ Աբրահամյանի, կա կառավարության ծրագիր, որը հավանության է արժանացել ԱԺ-ի կողմից եւ իրենք այդ ծրագրով աշխատում են:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին եւ Արման Սահակյանին պատկանող…: Աբրահամյանը հարցն ավարտել թույլ չտվեց`միանգամից պատասխանելով. «Ես կխնդրեմ ձեզ անուններ չտալ, ինձ համար բոլորը հավասար են եւ մենք հայտարարել ենք հավասար դաշտ: Ես չգիտեմ այդ գրուպները… »: «Մեր խնդիրն այն է, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն, հիմա ոչ մեկը մեզանից իրավունք չունի նեղանալու:Մենք ասել ենք, որ խաղի կանոններ կան, մենք շարունակական եւ հետեւողական կլինենք»,- ասաց նա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս