Ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 միլիարդ 289.5 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանությունն աճել է 3.5%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում՝ արտահանումն աճել է 2.8%-ով և կազմել 847.5 միլիոն դոլար։ Ներմուծման աճն ավելի մեծ է՝ 3.7%։ Ներմուծման ծավալը հունվար-հուլիսին եղել է 2 միլիարդ 442 միլիոն։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 1 միլիարդ 564.5 միլիոն դոլար։