Բաժիններ՝

Էլինար Վարդանյան. Ոսկու շուկայի սեփականատերը անցել է բոլոր նորմերը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ոսկու շուկայից սեփականատեր Վաղարշի կողմից իրականացված բռնությանը:

«Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք, թե որքան են դեգրադացել հասարակության որոշ շերտեր, ովքեր համարում են, որ մարդիկ պետք է առաջնորդվեն իրենց սահմանած նորմերով, և իրենց իրավունք են վերապահում պատժել մյուսներին: Ոսկու շուկայի սեփականատերը անցել է բոլոր նորմերը, և իրավական, և բարոյական, և կարծես թե մոռացել է, որ չունի նման իրավասություններ տնտեսվարողների նկատմամբ: Ուզում եմ վերջինիս հիշեցնել, որ ընդամենը իր վարձակալ հանդիսացող տնտեսվարողները ազատ են իրենց գործունեության ընթացքում և իրենք են որոշում՝ ինչի դեմ բողոքեն և ինչու: Եվ շուկայի տնօրենի ցանկությունը, առավել ևս իր կողմից կիրառվող փողոցային մոտեցումը անընդունելի է և խիստ դատապարտելի:

Ես հասկանում եմ, որ ոմանք տառապում են «շեֆ» լինելու ախտանշով, ինչպես նաև իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով, և նման վարքագիծը ամենաթողության արդյունք է, բայց զգուշացնում եմ, որևէ մեկն իրավուքն չունի բռնանալ քաղաքացիների անարդար որոշումների դեմ բողոքելու իրավունքի նկատմամբ:
Ես կարծում եմ, որ նշված անձինք պետք է դիմեն իրավապահ մարմիններին իրենց իրավունքների պաշտպանության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս