Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի հարցով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ` առանց որևէ խոչընդոտի:
Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների ապահովմանը, աղքատության կրճատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը:

«Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ ձևավորված փոխգործակցության մակարդակից՝ Մենո Սնելը նշել է, որ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանն իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու արդյունքում ունի բարձր վարկանիշ: Մենո Սնելը ԱՄՀ աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930