«Ես նախագահ եմ, սահմանադրական փաստաթուղթ եմ ստորագրում», դուք գործակալ եք՝ եթե դա անում եք, եթե չեք հասկանում, կորե՛ք»

«Այս շրջանում Հայաստանում ինչից էլ խոսենք, ժողովրդի օրակարգում կա միայն մեկ հարց՝ ո՞ւր է Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունում Հայաստան չկա: 25 տարի է՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստնաը ոչնչացվում է»,- այս կարծիքին է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, որն այսօր ներկա էր Հայկական Սոցիալիստական հեղափոխության ճակատի երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվող սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցի քննարկմանը:

Նա նկատեց, որ Հայաստանի ոչնչացումը պլանավորված գործընթաց է. «Կա համաշխարհային կարգ, որ կառուցված է մի սկզբունքի վրա՝ կա աղա, և կա նոքյար, կան այս աշխարհը կողոպտողները, և կան, ովքեր պետք է կողոպտվեն, և այդ իշխանությունը պահապնելու համար կատարվել է խոշորագույն ոճրագործությունը ժողովուրդների դեմ»:

Ըստ Ա.Մանուչարյանի՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործություններից հիմնականը եղել է սահմանադրության և օրենսդրության ճանապարհը. «Ընդունվել են օրենքներ, որոնք բերել են նրան, որ մենք մեր ձեռքերով քանդել ենք Հայաստանի արդյունաբերությունը, ոչնչացրել ենք այն: Այդ օրենքները մեզ ասել էին նրանք, ում մենք ընդունում էինք որպես առաջադեմ մարդկության ներկայացուցիչներ, այն, ինչ կրում է տարբեր անուններ՝ Եվրամիություն, Միջազգային բանկ, Միջազգային հիմնադրամ, Վենետիկյան հանձնաժողով և այլն: Սրանք ամենախոշոր բանդաներն են մոլորակային, բայց քաղաքակիրթ ձևանալով՝ մեզ եկան, տվեցին սկզբունքներ, որով մենք ոչնչացրինք մեր երկիրը, ինքներս մեզ վերածեցինք հափշտակողների: Բոլորը բոլորին լափում են, բոլորը բոլորի թշնամին են»:

Ա. Մանուչարյանը նկատեց՝ առաջին Սահմանդրությունից, որ ընդունվում էր Հայաստանում, արդեն հեռացվեցին այն 5 կետերը, որոնք կային նախորդ երկրի Սահմանադրությունում. «Այդ երկրից մենք դժգոհ էինք, թերություններ էինք տեսնում, ուզում էինք ավելի կատարյալ երկիր դարձնել: Մարդն այն ժամանակ կարող էր անվճար բժշկական օգնություն ստանար, կարող էր տուն ունենալ, կարող էր անվճա կրթություն տալ իր երեխաներին, կարող էր ունենալ աշխատանք, և այդ աշխատանք այնպիսին լիներ, որ վարձատվությունը հերիքեր՝ իր ընտանիքը պահելուն: Այս 5 սկզբունքներից եթե մեկը խախտվի, մարդն արդեն մարդ չէ, նա կորած էակ է: Այս 5 կետերը հանված են մեր սահմանադրությունից»:

Խոսելով իր նշած համաշխարհային կարգի մասին՝ նա նշեց, որ այդ կարգը մարդկության դեմ կատարած խոշորագույն ոճրագործություն է. «Ես պահանջում եմ, որ Հայաստանում ամեն մի սահմանադրական գործընթաց նախաձեռնող այսուհետ հասկանա, որ ինքն իր ժողովրդի դեմ խոշորագույն ոճրագործություն է կատարում, որովհետև այն բանկերը, որոնք գործում են համաձայն այդ Սահմանադրության, ինչպես քանդում էին մեր երկիրը, այնպես էլ քանդելու են, ամբողջ ժողովուրդը սոված նստելու է, նրանք հսկայական եկամուտներ են ունենալու, ինչպես կա և լինելու է»:

Ըստ Ա. Մանուչարյանի՝ բոլոր օրենսդրական գործունեությունները գտնվում են Արևմուտքից ժամանած համակարգերի ձեռքում. «Գրում են օրենքներ, ընդունել են տալիս, հետո այդ օրենքները բռնաբարում են մեր ժողովրդին, ոչնչացնում են մեր երկիրը: Ասում է՝ «Ես նախագահ եմ, սահմանդրական փաստաթուղթ եմ ստորագրում», դուք գործակալ եք՝ եթե դա անում եք, եթե չեք հասկանում, կորե՛ք, եթե հասկանում եք, ուրեմն՝ գործակալ եք: Ապուշներ այլևս չկան, նույնիսկ ապուշացած Ռուսաստանում այսօր բարձրացել են հազարավոր մարդիկ և վերանայում են այն ամենը, ինչ իրենց երկրի հանդեպ կատարվել է»:
Ա. Մանուչարյանի խոսքով՝ «այդ դրսի ավանակները, որ մեզ ավանակի տեղ են դրել, չգիտե՞ն, որ 2005 թվականին ոչ մի հայ մարդ չի քվեարկել, բացի իրենց՝ Հայաստանի գործակալական ցանցից՝ ոչ մեկը չի եղել այդ սահամանադրական գործընթացին». «Եւ հիմա նոր գործիք են հորինել՝ ոնց անեն, որ շարունակական դառնա: Եթե դա որոշեցին, մենք այդ ամբողջ գործընթացը պետք է օգտագործենք, ողջ ժողովրդին ոտքի բարձրացնենք և ասենք՝ չի՛ անցնելու, ձեր դարաշրջանը ավարտված է»:

Տեսանյութեր

Լրահոս