
Քաղաքագետը զարմանում է՝ ինչու է ՀՅԴ-ն անընդհատ միանում աջ ուժերին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀՅԴ-ին, ասաց, թե բավականին հետաքրքիր է Դաշնակցության դիրքորոշումը, որը, որքան էլ տարօրինակ է՝ լինելով ձախակողմյան քաղաքական ուժ, 2000 թվականից անընդհատ միանում է աջ ուժերին:
«Դաշնակցությունը սոցիալիստական, աշխատավորական կուսակցություն է, ձախ կենտրոնի կուսակցություն: Սակայն նրանք անընդհատ աջ բլոկի հետ են գնում համագործակցության: Դաշնակցության շահերից է բխում ձախ կենտրոնի քաղաքականություն վարելը, որը կնշանակի չափավոր ազգայնականների և սոցիալիստական ուժերի համախմբում: Այս ուղղությամբ, սակայն, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այսօր Հայաստանի աշխատավորությունը իր շահերի պաշտպան կուսակցություն չունի, իսկ մեր բոլոր խնդիրները, ինչպես տեսնում եք, աշխատավոր զանգվածինն են հիմնականում»: